30.05.2013|
23:51
Վերջին օրերին մամուլում հայտնվում են նյութեր, համաձայն որոնց՝ տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը՝ հիասթափված լինելով Գագիկ Ծառուկյանից ու նրա քաղաքականությունից: Բազմիցս է խոսվել այն մասին, որ ԲՀԿ-ից արտահոսքը անխուսափելի է, քանզի կուսակցությունն ի սկզբանե հիմնադրված է եղել մեկ անձի հիմքով, մեկ անձի շուրջ ստեղծված իրադրությամբ և մեկ անձի քմահաճույքներով: Իհարկե, հայաստանյան իրականության պայմաններում դժվար է պատկերացնել, որ անհատը կարող էր կուսակցություն հիմնել: